Հունվարի 23-ին Գարեգին Երկրորդի տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։
«Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արտյոմ Անանյան ավազանի անունով»,- ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը սույն թվականի հունվարի 23-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան դպրանոցի և Քահանայից պատրաստման լսարանի տեսուչ:



