Կինոռեժիսոր Մադելին Շարաֆյանը երկրորդ անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի

  • 23.01.2026
  • 0
  • 62 Views

Disney/Pixar-ի ELIO անիմացիոն ֆիլմի ռեժիսոր Մադելին Շարաֆյանը ստացել է իր երկրորդ առաջադրումը Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը, այս մասին տեղեկացնում է ORER Armenian European Magazine ամսագիրը վկայակոչելով AFS-ը(Armenian Film Society)։ ELIO-ն Մադլենի առաջին լիամետրաժ ֆիլմն է , որպես ռեժիսոր նա ֆիլմը իրականացրել է Դոմի Շիի և Ադրիան Մոլինայի հետ համատեղ։

Ֆիլմը պատմում է 11-ամյա Էլիոյի մասին՝ տիեզերքով տարված, հարուստ երևակայությամբ մի տղայի, որը հայտնվում է միջգալակտիկ արկածի մեջ։ Էլիոն ստիպված է նոր կապեր ստեղծել այլմոլորակային կյանքի ձևերի հետ, հաղթահարել տիեզերական մասշտաբի ճգնաժամ և բացահայտել իր իրական ինքնությունը։

ELIO-ն Մադելին Շարաֆյանին դարձնում է առաջին հայ ռեժիսորը և Pixar-ի պատմության մեջ ընդամենը երրորդ կինը, ով նկարահանել է լիամետրաժ անիմացիոն ֆիլմ։ Նա իր առաջին «Օսկար»-ի առաջադրումը ստացել էր 2021 թվականին՝ Pixar-ի BURROW կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար։

Շարաֆյանը միացել է Pixar ստուդիային անմիջապես քոլեջն ավարտելուց հետո՝ 2015 թվականին, և կարճ ժամանակում անցել է կարճամետրաժ ֆիլմերից դեպի լիամետրաժ կինո՝ ձևավորելով տպավորիչ ստեղծագործական ուղի։

2025 թվականին նա արժանացել է Armenian Film Society Gala-ի պատվո մրցանակին, որը նրան հանձնել է նրա գործընկերուհի Քեթրին Սարաֆյանը։

2026 թվականի Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 15-ին՝ Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում