Կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը՝ “Ernst von Siemens Composer Prize” հեղինակավոր մրցույթի դափնեկիր

  • 22.01.2026
  • 0
  • 353 Views

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը՝ “Ernst von Siemens Composer Prize” մրցույթում արժանացել է մրցանակի: Սիսենսի այս մրցանակը, որը տրվում է ողջ կյնաքի ընթացքում ունեցած վաստակի համար, երբեմն համեմատում են Նոբելյան Մրցանակի հետ։ Այս մասին գրել է կինոռեժիսոր Շողակաթ Վարդանյանը։ Հովիկը 2026 թվականի կոմպոզիտորական մրցանակի դափնեկիրներից մեկն է։ Հատկանշական է նաեւ, որ Հովիկը արմատներով Արցախից է՝ Հադրութից։

Հովիկ Սարդարյանը ծնվել է Հայաստանում և ուսումը սկսել է Երևանի պետական ​​կոնսերվատորիայում՝ Աշոտ Զոհրաբյանի մոտ։ DAAD կրթաթոշակի աջակցությամբ նա շարունակել է ուսումը Գերմանիայում՝ սովորելով Վոլֆգանգ Ռիմի մոտ Կարլսրուեում և Առնուլֆ Հերմանի մոտ՝ Սաարբրյուկենում։ Սարդարյանը Կարայանի ակադեմիայի անդամ էր և 2023 թվականին ընտրվել է Ռոշ Յանգի հանձնաժողովի կողմից։ Նրա երաժշտությունը հաճախ հիմնված է հայկական ժառանգության վրա՝ ներառելով ավանդական գործիքներ և ժողովրդական մեղեդիներ։ Նա նաև ուսումնասիրում է ոչ ավանդական լարումները և միկրոտոնալությունը՝ ստեղծելով յուրահատուկ, անձնական հնչողություն ընդարձակ կոմպոզիցիաներում։

Մյուս երկու կոմպոզիտորական մրցանակները շնորհվել են Բեթհան Մորգան-Ուիլյամսին և Քիթի Շիաոյին։

Շնորհավորում ենք մեր շնորհալի հայրենակցին եւ մաղթում ենք նորանոր հաջողություններ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում