Կյանքից հեռացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը

  • 17.01.2026
  • 0
  • 415 Views

Այսօր կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը։ Նա սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել էր Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Աստված հոգին լուսավորի։ Սոցիալական ցանցերում բազմաթիվ հայրենակիցներ սգում են նրա անժամանակ մահը։

«Մի համ էլ պակասեց մեր Համով Բակից….. Մեր Համով Զառան: Չեմ ուզում հավատալ,չեմ էլ պատկերացնում,որ մեր Զառան այլևս չկա….շատ ափսոս: Ինչ ասեմ…Աստված հոգիդ լուսավորի Զառա ջան…»,- գրել է իր ֆեյսբուքի էջում դերասան Աշոտ Ղազարյանը։

«Անժամանակ կորուստը միշտ խոսքերից վեր է…

Այսօր լռեց մի ձայն, որը ճանաչելի էր իր ջերմությամբ, ազնվությամբ ու մարդկային լույսով։

Զառա Արամյանը իմ համար պարզապես հայտնի լրագրող չէր․ նա ընկեր էր, ում պոզիտիվ ժպիտը անգամ ամենաբարդ պահերին հույս էր փոխանցում։

Այդ ժպիտը կպահպանվի հիշողությանս մեջ՝ որպես կյանքի հանդեպ սիրո, ուժի ու բարության նշան։ Խոնարհվում եմ Զառայի հիշատակի առաջ։ Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու բոլոր նրանց, ում կյանքում Զառան լույս է բերել։Լույս իջնի նրա հոգուն»,- գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Հոգեհանգիստը տեղի կունենա ամսի 20-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս Եկեղեցում ժամը 17:00-ից

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում