Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում հայաստանցի դպրոցականները շահել են 2 ոսկե, 1 արծաթե և 8 բրոնզե մեդալ

  • 16.01.2026
  • 0
  • 150 Views

Ինչպես տեղեկանում ենք Երեւանի ֆիզմաթ դպրոցից, Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում հայաստանցի դպրոցականները շահել են 2 ոսկե, 1 արծաթե և 8 բրոնզե մեդալ։

Ուրախ ենք հայտնել, որ Երեւանի Ֆիզմաթ դպրոցի սովորողները 11 մեդալ են նվաճել Ալմաթիում հունվարի 10-15-ը կայացած Ժաուտիկովյան օլիմպիադայում։

🏅 Մեդալակիրներն են՝

📐 Մաթեմատիկա

🥇 Սարգիս Առաքելյան /ոսկե մեդալ/

🥇 Արսեն Մակարյան /ոսկե մեդալ/

🥈 Արման Ասատրյան /արծաթե մեդալ/

🥉 Նարե Սմբատյան /բրոնզե մեդալ/

🥉 Գրիգոր Սամվելյան /բրոնզե մեդալ/

⚛️ Ֆիզիկա

🥉 Գոռ Հովսեփյան /բրոնզե մեդալ/

🥉 Դավիթ Սահակյան /բրոնզե մեդալ/

💻 Ինֆորմատիկա

🥉 Տիգրան Մացակյան /բրոնզե մեդալ/

🥉 Վահան Աբրահամյան /բրոնզե մեդալ/

🥉 Մակար Դիլանյան /բրոնզե մեդալ/

🥉 Վահագն Գյոզալյան /բրոնզե մեդալ/

🌍 Այս տարի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային մասնակցում էին 16 երկրների շուրջ 60 թիմեր և անկախ մասնակիցներ՝ ընդհանուր առմամբ մոտ 700 աշակերտ։

Շնորհավորում ենք բոլորին։

#Ժաուտիկով#Օլիմպիադա#Ֆիզմաթ

ORER Armenian European Magazine

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում