Ռաֆայել Հարությունյանի անունը գրանցվել է ԱՄՆ Սահքի սրահում

  • 17.01.2026
  • 0
  • 377 Views

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Հայաստանի գեղասահքի համայնքը հպարտությամբ շնորհավորում է համաշխարհային գեղասահքի լեգենդար մասնագետներից մեկին՝ Ռաֆայել Հարությունյանին, Ամերիկայի Սահքի Պատվո Սրահում (U.S. Figure Skating Hall of Fame) իր անվան պաշտոնական ընդգրկման կապակցությամբ։ Այս բացառիկ խոշոր պետական և միջազգային ճանաչումը վկայում է ոչ միայն նրա անհավանական նվիրումն ու կատարած աշխատանքը, այլև նրա անմնացորդ ներդրումը կատարյալ վարպետության հասնելու ճանապարհին։

Այս մեծարման արարողությունը տեղի ունեցավ 2026 թվականի հունվարի 9-ին՝ ԱՄՆ-ում անցկացվող «Prevagen 2026» գեղասահքի առաջնության ընթացքում՝ Սենթ Լուիս քաղաքում, որտեղ Ռաֆայել Հարությունյանի երկարամյա ներդրումն ու ազդեցությունը հիշատակվեցին որպես ոգեշնչող օրինակ բոլոր սերունդների համար։

Ռաֆայել Հարությունյանը, ով մարզել է աշխարհի լավագույն գեղասահորդների մի շարք՝ ներառյալ բազմաթիվ օլիմպիական, աշխարհի և ազգային չեմպիոնների, դարձել է միջազգային սպորտի ճարտարապետներից մեկը։ Նրա աշխատանքն ու առաջնորդությունը ոչ միայն զարգացրել են տեսական գիտելիքները և տեխնիկան, այլև բարձրացրել հայկական գեղասահքի հեղինակությունը աշխարհի խոշորագույն մրցակցային հարթակներում։

Այս հանճարեղ նշանակումը Ամերիկայի Սահքի Պատվո Սրահում հանդիսանում է Ռաֆայել Հարությունյանի՝ միջազգային գեղասահքի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման և հայկական սպորտի նկատմամբ նրա երկարամյա նվիրումի արժանի ճանաչումը։

Խոր հարգանքով ու խոնարհությամբ,

Հայաստանի Գեղասահքի Ֆեդերացիա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում