Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Իմ տիեզերքի գույները»կրթական ծրագրի մեկնարկը 2026թ. հունվարի 16-ին

  • 15.01.2026
  • 0
  • 102 Views

Հունվար 15, 2026թ, Երևան. 2026 թվականի հունվարի 16-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կմեկնարկի «Իմ տիեզերքի գույները» կրթական ծրագիրը՝ հիմնված «Քնարիկ Վարդանյան․ ժամանակ, տարածություն, շարժում» ցուցադրության վրա:

Կրթական ծրագրի նպատակն է բացահայտել 20-րդ դարի հայ կերպարվեստի լուսանցքներում մնացած կին արվեստագետ Քնարիկ Վարդանյանի տիեզերական գույների աշխարհը՝ մասնակիցներին  ներգրավելով արվեստի զգայական և երևակայական աշխարհի մեջ։

Ինտերակտիվ շրջայցի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն Քնարիկ Վարդանյանի  ցուցադրությունը՝ ուշադրություն դարձնելով ստեղծագործությունների թեմատիկ ու ժանրային առանձնահատկություններին։

Ծրագրի ստեղծագործական հատվածում մասնակիցները հնարավորություն կունենան  ստեղծելու տիեզերքի թեմայով աշխատանքներ՝ զարգացնելով իրենց երևակայությունն ու զգայական ըմբռնումը՝ գույների, ձևերի, լույսի և տարածության ընկալման միջոցով։

Կրթական ծրագիրը նախատեսված է 8 տարեկանից բարձր բոլոր տարիքի մասնակիցների և ընտանիքների համար։                                                                                                                                  

Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։   

    ***
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայ մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Թանգարաների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) ինստիտուցիոնալ անդամ է։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում