Հ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «Քայլ դեպի տուն» (նախկին «Արի տուն»)ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումը։
Այս ամռանը 600 սփյուռքահայ պատանու հնարավորություն կընձեռնվի երկու անմոռանալի շաբաթ անցկացնելու հայրենիքում՝ բացահայտելով Հայաստանն այնպիսին, ինչպիսին որ այն կա։
#Ծրագրին կարող են մասնակցել 13–18 տարեկան սփյուռքահայերը, որոնք ծրագրի ընթացքում կճանաչեն Հայաստանը, կբարելավեն հայերենի իմացությունը, կսովորեն ազգային երգուպար, կայցելեն մի շարք կրթամշակութային հաստատություններ և կոթողներ, ինչպես նաև ձեռք կբերեն ընկերներ ամբողջ աշխարհից։
«Քայլ դեպի տուն»-ը պարզապես ծրագիր չէ․ այն ճանապարհ է դեպի հայի արմատներ, ինքնություն և հայրենիք։
Ծրագիրը կանցկացվի 5 փուլով՝ հունիսի 12-ից օգոստոսի 19-ը։
Ծրագրի հայաստանյան մասի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ փետրվարի 25։
Դիմեք հիմա՝ https://forms.gle/UsZrTMzLg2Wsjo3o8:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքէջ՝ http://diaspora.gov.am/hy/programs/24/qayl_depi_tun։
Հայաստանը քեզ սպասում է։ Արա քո քայլը դեպի տուն։
ՀՀ սփյուռքի հանձնակատարի գրասենյակ



