Հունվարի -ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցեց Սուրբ Ծննդյան պատարագ։ Այնուհետեւ Հայր Սուրբը սուրբծննդյան քարոզով դիմեց հավատացյալ հայրենակիցներին՝ նրանց կոչ անելով չհեռանալ Տիրոջ սիրուց եւ սեր տարածել ամենօրյա կյանքում։ Հայ սուրբը շնորհակալություն հայտնելով եկեղեցու նախորդ տարիների խաչքավորներ Աղասի Զավարյանից, Պարգեւ Վիրաբյանից եւ Արամ Մարությանից, ներկայացրեց այս տարվա Խաչքավորին՝ Վլադիմիր Էլիզբարյանը։
Խաչքավոր ներկայույթամբ Հայր Բարսեղը կատարեց Ջրօրհնեքի կարգը, ապա օրհնված ջուրը բաժանվեց ներկաներին։
Ապա Հայր Սուրբը հրավիրեց Մեսրոպ Մաշտոցի անվան շաբաթօրյա նորաստեղծ դպրոցի սաներին ու ուսուցիչներին, որոնք ներկայացրեցին սուրբծննդյան գրական-երաժշտական ծրագիր։ Երեխաները երգեցին ու արտասանեցին՝ հուզմունքի պահեր պարգեւելով ներկաներին, իսկ վերջում իրենց ամանորյա մաղթանքներով կիսվեցին նաեւ ուսուցչուհիները։ Հայր Բարսեղը ընթերցեց երեխաների Ձմեռ պապիկին ուղարկած ցանկությունները, որոնց թվում կարեւոր էին խաղաղությունը աշխարհում, մեր երկրի անվտանգությունը եւ մի օր հայերնիք վերադառնալու ցանկությունը։
Վերջում հյուր եկան Ձմեռ պապն ու ձյունանուշը, որոնք ողջունելուց հետո, նվերներ բաժանեցին երեխաներին։
orer.eu












