Հանրաճանաչ ֆրանսահայ դերասան Սերժ Ավետիքյանը՝ Գորբաչովի դերում, Միտերանին նվիրված ֆրանսիական սերիալում

  • 06.01.2026
  • 0
  • 85 Views

Ֆրանսիական France 2 հեռուստակայանը երեկ եթեր է հեռարձակել չորս դրվագից բաղկացած «Mitterand Confidentiel» սերիալի առաջին երկու սերիաները, որտեղ Գորբաչովի դերում նկարահանվել է հայտնի ֆրանսահայ ռեժիսոր եւ դերասան Սերժ Ավետիքյանը։ Ֆիլմի ռեժիսորն է Անտուան ​​Գարսոն, իսկ տարեց Միտերանի դերում Դենիս Պոդալիդեսն է։

Սերժ Ավետիքյանն ֆիլմից մի հատված ներկայացրել է իր ֆեյսբուքյան էջում եւ գրել. «Բավականին հուզիչ տեսարան, հատկապես այն պատճառով, որ նրանց մտերիմ զրույցները Լաշում՝ Միտերանի տանը, նախանշում են այն, ինչ մենք այսօր ապրում ենք աշխարհաքաղաքական առումով… »։

Հաջորդ երկու սերիաները կցուցադրվեն հունվարի 12-ին, France 2-ով։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում