Հայաստան է այցելել աշխարհում ամենահայտնի հայկական ծագումով Serapian բրենդի ներկայացուցիչը՝ Ջովաննի Նոդարի Սերափյանը։ Սա բացառիկ այց էր, որը նշանավորեց նրա վերադարձը հայրենիք շուրջ 25 տարվա բացակայությունից հետո։ Ջովաննիի համար այս այցելությունն անձնական ու պատմական վերադարձ է դեպի սեփական արմատները։
Serapian-ը համաշխարհային լյուքս դաշտի ամենահայտնի նորաձևության տներից է, որի պատմությունը սկսվել է 1928 թվականին Միլանում՝ հայ ներգաղթյալ Ստեֆանո Սերափյանից։ Նա, իր եղբոր՝ Արամայիսի հետ, 1920-ականներին տեղափոխվել էր Իտալիա։ Միլանում Ստեֆանոն հիմնել է իր առաջին արտադրամասը՝ հայկական արհեստագործական ավանդույթները համադրելով միլանյան նրբագեղության հետ։
Տասնամյակների ընթացքում Serapian–ը միշտ պահպանել է իր ընտանիքակենտրոն կառուցվածքը փոխանցելով արհեստագործական ավանդույթները սերունդ առ սերունդ։ Երրորդ սերնդի ներկայացուցիչներ Ջովաննի Նոդարի Սերափյանն ու Արտավազդ Սերափյանը մինչև այսօր շարունակում են պահպանել բրենդի հոգևոր և մշակութային ժառանգությունը՝ այն ադապտացնելով ժամանակակից պահանջներին։
Սերափյանի այցը Հայաստան ևս մեկ անգամ վերահաստատում է բրենդի՝ հայկական արմատների կարևորությունը և բացելու է նոր դռներ՝ մշակութային համագործակցությունների, ծրագրերի և ժառանգության պահպանման նախաձեռնությունների համար։
orer.eu




