Վահե Սուքիասյանը` Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն, Տիգրան Համբարձումյանը՝ 14 տարեկանների փոխչեմպիոն

  • 11.11.2025
  • 0
  • 194 Views

Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, հայաստանցի պատանիների արդյունքները Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված 2025 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում ունի հետեւյալ պատկերը.

🏆 Վահե Սուքիասյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն:

🥈 Տիգրան Համբարձումյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն:

🇦🇲 Բենիկ Ագասարովը կիսել է 2-5-րդ հորիզոնականները Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Բենիկը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

🇦🇲 Ռոբերտ Փիլիպոսյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում:

🇦🇲 Մանվել Առաքելյանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում:

🇦🇲 Սերգեյ Ենոքյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը մինչև 12 տարեկան պատանիների առաջնությունում:

🇦🇲 Դավիթ Մելքոնյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում:

🇦🇲 Նվարդ Հայրապետյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում:

🇦🇲 Անի Ավետիսյանը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում:

🇦🇲 Մանվել Վարդանյանը զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը մինչև 8 տարեկան պատանիների առաջնությունում:

🇦🇲 Պոլինա Կոբակը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում:

🇦🇲 Դավիթ Դալալոյանը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը մինչև 8 տարեկան պատանիների առաջնությունում:

Առաջնության շրջանակներում իրենց վարկանիշները զգալիորեն բարելավել են Սերգեյ Ենոքյանը (+190,8), Վիկտորյա Շառաջյանը (+178), Համլետ Հարությունյանը (+136,4), Լիլիթ Կասինյանը (+119,6), Միքայել Սարգսյանը (+110,8), Մանե Հակոբյանը (+99,6), Ալիսա Հակոբովան (+97,6), Մանվել Վարդանյանը (+95,6), Մարկ Մարգարյանը (+92) և Արիանա Չիլինգարյանը (+91,2):

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում