Շտուտգարտի Հայ Մշակույթի Օրեր 2025 – հոկտեմբերի 16–26. «Պատմիր քո զավակներին…». Արժեքներ․ Գիտելիքներ․ Ավանդություն

  • 05.10.2025
  • 0
  • 366 Views

2025 թ. հոկտեմբերի 16–26 | Տարբեր վայրեր Շտուտգարտում և Գյոպինգենում (Գերմանիա)

Հոկտեմբերի 16-ից 26-ը Շտուտգարտն ու Գյոպինգենը կվերածվեն արվեստի, երկխոսության և հիշողության կենտրոնների։
«Պատմիր քո զավակներին. Արժեքներ․ Գիտելիքներ․ Ավանդություն» խորագրի ներքո կանցկացվեն Շտուտգարտի Հայ Մշակույթի Օրերը, որոնք տասնօրյա մշակութային փառատոն են՝ համադրելով երաժշտություն, գրականություն, կինո, պար, հոգևոր ժառանգություն և միջմշակութային հանդիպումներ։

Փառատոնը սկսվելու է տպավորիչ երաժշտական երեկոյով․ աշխարհահռչակ սոպրանո Կարինե Բաբաջանյանը և դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը կներկայացնեն Վերդիի, Պուչինիի, Շտրաուսի, Գերշվինի և Կոմիտասի գործերից։ Ժազի սիրահարներին սպասում է Տիգրան Տաթևոսյանի տրիոն, որը միավորում է հայկական մեղեդիներն ու ժամանակակից իմպրովիզացիան։


Հայ բեմադրիչ և պարարվեստի նորարար Ռիմա Պիպոյանը Շտուտգարտում կներկայացնի իր պարի երկու բեմադրությունների՝ «Ոսկոռ» և «Խալի», որոնք վերաիմաստավորում են հայկական գորգարվեստի խորհրդանշաններն ու գույները։

Փառատոնի շրջանակում հանդես կգան նաև նշանավոր գիտնականներ ու գրողներ՝ Թեսսա Հոֆմանը, Վինֆրիդ Դալմանը, Էլենա Կոնսոնը և Իրիս Լեմանչյուկը, ովքեր կներկայացնեն Հայաստանի պատմության, ինքնության և մշակույթի ժամանակակից ընթերցումները։ Կցուցադրվեն ֆիլմեր՝ «Songs of Solomon», «Ասատուր» և «Aurora’s Sunrise», որոնք նոր լույս են սփռում հայկական հիշողության վրա։

Մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդությանը և ստեղծագործական մասնակցությանը․
երեխաներն ու պատանիները կվերապրեն ընտանեկան պատմությունները ստեղծագործական ձևաչափով՝ մասնակցելով «Պատմիր այն քո զավակներին» անվանմամբ վարպետաց դասին՝ լրագրող Գառնիկ Գրիգորյանի և դերասան Վիկ Բագրատունու ղեկավարությամբ։ Երեխաների համար կկազմակերպվեն հեքիաթային ընթերցումներ Ռուզաննա Դանիելյանի հետ, կանայք կմասնակցեն ստեղծագործական բրանչին, իսկ համտեսի սիրահարները կհրավիրվեն Զարա ՍաՖարյանի խոհարարական աշխատարանին՝ բացահայտելու Հայաստանի համերն ու ավանդույթները։

Փառատոնն իր ավարտին կհասնի Գյոպինգենում՝ Սուրբ Խաչ եկեղեցու տոնական պատարագով և ArmTon Trio-ի համերգով, որը կբերի հայկական հոգևոր ու ժողովրդական երգերի նոր մեկնաբանություն։

«Մշակույթը շարժման մեջ գտնվող հիշողություն է․ այն միավորում է սերունդներին և ստեղծում ապագան», — ասում է փառատոնի ղեկավար Տ. Տիրատուր քհն. Սարդարյանը։
«Այս մշակույթի օրերը հրավեր են՝ զգալու և վերապրելու Հայաստանը սրտով ու մտքով»։

Լրագրողները ստանում են անվճար մուտք բոլոր միջոցառումների համար։
Հնարավոր է կազմակերպել հարցազրույցներ արվեստագետների, բանախոսների և կազմակերպիչների հետ։ Մամուլի ներկայացուցիչներին կարող են տրամադրվել նաև հրավերատոմսեր և ֆրիկարտեր՝ մրցույթների կամ ռեպորտաժների համար։

Մամուլի կապ

Բադեն-Վյուրտեմբերգի Հայկական Համայնք ՀԿ
Տ. Դոկտ. Դիրադար Սարդարյան | Քրիստինա Բագրատունի

Lerchenberger Str. 48 | 73035 Göppingen

kultur@agbw.org |

www.armenische-kulturtage-stuttgart.de

Մամուլի համակարգում․
Սուզաննա Վետթերիխ – Մշակութային հաղորդակցություն

info@susanne-wetterich.de |

www.susanne-wetterich.de

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում