Հոկտեմբերի 3-ին եւ 4-ին Չեխիայում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ։ 200 տեղի համար պայքարում են 26 կուսակցություն եւ դաշինք։ Ընտրաթերթիկներում ընտրողները կարող էին իրենց ընտրած կուսակցության ցուցակում նշել միայն 4 թեկնածուի անուն։
Ընտրության մասնակցության իրավունք ուներ Չեխիայի 8 344 127 քաղաքացի։ Առաջին անգամ արտերկրում քվեարկելու իրավունք են ստացել մեծ թվով ընտրողներ՝ 11 հազար Չեխիայի քաղաքացի, որոնք քվեարկել են դեսպանատներում։
Ընտրությունների արդյունքների մասին առաջին տեղեկությունները հայտնի կադառնան ժամը 15-ին, իսկ ամբողջական արդյունքները՝ ժամը 21-ից հետո։
Առաջատարներն են նախկին վարչապետ Ա.Բաբիշի «Անո»-ն եւ ներկա վարչապետի գլխավորած կոալիցիոն ուժը՝ «Սպոլու»ն։
orer.eu



