Պրահայի Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհուրդը եւ հավատացյալ ժողովուրդը դատապարտում են Հայաստանի իշանությունների կողմից այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա ապօրինի հարձակումները եւ իրենց զորակցություն են բերում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին եւ հոգեւոր դասին։
Կոչ ենք անում իշխանություններին դադարեցնել մտացածին հետապնդումները եւ իշխանության լծակների օգտագործումը՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու եւ նրա սպասավորների։
Կոչ ենք անում մեր հավատավոր զավակներին պաշտպան կանգնել հայ ազգային եկեղեցուն։
Պրահայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական խորհուրդ
27.06.25



