Երկորդ Համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած Հաղթանակի 80-ամյակին նվիրված արարողություններ Սազավայում

  • 17.05.2025
  • 0
  • 294 Views

Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ 2025 թվականի մայիսի 8-ին «Ուրարտու» հայ-չեխական ասոցիացիան Սազավայի քաղաքապետարանի ղեկավարության հետ համատեղ կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված այդ մարտերում զոհված զինվորների հիշատակին։

Միջոցառումը տեղի է ունեցել Ժար նադ Սազավու մարզի Սազավա գյուղում, որտեղ գտնվում է Սազավա գյուղի պաշտպանության համար զոհված 18-ամյա հայ զինծառայող Արշավիր Դավիդյանի գերեզմանը։ Միջոցառմանը ներկա էին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, դեսպանատան աշխատակիցներ, «Ուրարտու» հայ-չեխական ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Սարգսյանը, Վիսոչինայի մարզի հայ փոքրամասնության ներկայացուցիչներ և հյուրեր։

Միջոցառումը սկսվեց Յիհլավայի «Խաչքար» հուշարձանից, որտեղ ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը ծաղիկներ դրեց հուշարձանին, ապա մասնակիցները շարժվեցին դեպի Սազավա, որտեղ նրանց միացավ Սազավա գյուղի գյուղապետ Ֆրանտիշեկ Լեդվինկան, տարածքային ծառայության զինծառայողներ և տեղի բնակիչներ։

Մասնակիցները ծաղկեպսակներ դրեցին զինվորի շիրիմին, որից հետո ելույթ ունեցան Սազավայի գյուղապետ Ֆրանտիշեկ Լեդվինկան, ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և «Ուրարտու» հայ-չեխական ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Սարգսյանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանին ծաղկեպսակներ դնելուց հետո մասնակիցներն այցելեցին տեղի գերեզմանատուն, որտեղ ծաղիկներ դրեցին 1945 թվականի մայիսի 5-ին ֆաշիստների կողմից սպանված Ստանիսլավ Հանայի գերեզմանին։

Հայ-չեխական «Ուրարտու» ասոցիացիան խորին շնորհակալություն է հայտնում Սազավայի բնակիչներին և ղեկավարությանը Չեխոսլովակիան ֆաշիզմից ազատագրած զինվորների հիշատակը հարգելու և պահպանելու համար։

Սեփ. թղթ.

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում