Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն ԺԴ (14-րդ) Պապի գահակալության մեկնարկի Սուրբ Պատարագին ներկա կլինեն նաեւ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները

  • 17.05.2025
  • 0
  • 332 Views

Վաղը, կիրակի մայիսի 18-ին Վատիկանում տեղի կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն ԺԴ (14-րդ) Պապի գահակալության մեկնարկի Սուրբ Պատարագը։ Այդ հանդիսավոր արարողությանը մասնակցելու է նաև Հայ Առաքելական եկեղեցու պատվիրակությունը հետևյալ կազմով․

✝ Ամենայն Հայոց Կաթողիկոսություն․

Կ․Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ Արք. Մաշալյանը, Վատիկանում Մայր Աթոռ Ս․Էջմիածնի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ Արք. Պարսամյանը․

✝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն՝ Գերաշնորհ. Տ. Անուշավան Արք. Դանիելյանը, Գերաշնորհ Տ. Գեղամ Արք. Խաչերյանը․

✝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն՝ Գերաշնորհ Տ. Կորյուն Եպս․Բաղդասարյանը, Հոգշ․Տ. Աղան Վրդ․Կոկջյանը։

#armenianchurch#PopeLeonXIV#PapaLeoneXIV

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում