Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարը Պրահայում հանդիպել է Չեխիայի փոխարտգործնախարարին

  • 03.04.2025
  • 0
  • 333 Views

Աշխատանքային այցով Չեխիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Չեխիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը:

Դավիթ Կարապետյանը և Յան Մարիանը քննարկել են նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում ԵՄ շրջանակներում փոխգործակցությունը:

Այցի շրջանակներում գլխավոր քարտուղարը զրուցակցին է փոխանցել մայիսի 26-ից 27-ը Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» երկրորդ համաժողովի հրավերը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում