
Ամերիկահայ կինոռեժիսոր Մայքլ Գուրջյանի «ԱՄԵՐԻԿԱՑԻ» ֆիլմն արժանացել է Festival del Cinema Citta’ di Spello կինոփառատոնի «Լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակին:
Ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դերակատար Մայքլ Գուրջյանը տեսակապի միջոցով մասնակցել է մարտի 15-ին իտալկան Ֆոլինյո քաղաքի Սան Դոմենիկո դահլիճում անցկացված մրցանակաբաշխությանը:
Մրցանակը հանձնվել է Հայաստանի դեսպանության խորհրդական Մարիետա Ստեփանյանին: Այս մասին տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
orer.eu
