«Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական ֆիլմը կցուցադրվի Պրահայում

  • 06.03.2025
  • 0
  • 129 Views

Հարգելի չեխահայեր, 2024 թվականի մարտի 23-ին Պրահայի կենտրոնական գրադարանի փոքր դահլիճում կցուցադրվի ռեդիսոր եւ դերասանուհի Աննա Հարությունյանի «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը, որը նվիրված է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին, որը Հայաստանից առաջին ծանրորդն է, ով ոսկե մեդալ է նվաճել Ծանրամարտի աշխարհի առաջնությունում, և առաջին կինն է Հայաստանից, ով դարձել է աշխարհի չեմպիոն որևէ սպորտաձևում։

Ֆիլմն արդեն ցուցադրվել է ոչ միայն Հայաստանում, Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում, այլեւ եվրոպական բազմաթիվ երկրներում։

Ֆիլմը հայերեն է՝ անգլերեն ենթագրերով։

Պրահայում կցուցադրվի մարտի 23-ին երկու անգամ՝ ժամը 14-ին, եւ ժամը 16-ին՝ նույն դահլիճում։ Ֆիլմի ցուցադրությունից հետո նաեւ կլինի հանդիպում ռեժիսոր, գլխավոր դերակատար Աննա Հարությունյանի հետ։

Հասցեն՝ Mariánské náměstí 98/1, Praha 1, Městská knihovna v Praze

Տոմսի արժեքը՝ 300 կրոն։

Ամրագրելու համար զանգահարել ՕՐԵՐ-ի խմբագրին՝ 606 565 611 հեռախոսահամարով կամ պատվերն ուղարկել hakob@orer.cz հասցեին։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում