Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն

  • 14.01.2025
  • 0
  • 198 Views

Հունվարի 14-ին Վիեննայի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն Գերդ Մյուլերին:

Համատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի և գլխավոր տնօրեն Գերդ Մյուլերի առանձնազրույցը:

Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և UNIDO-ի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը: Մտքեր են փոխանակվել առկա ծրագրերի ներկա ընթացքի, ինչպես նաև նոր ծրագրերի նախանշման շուրջ:

ՀՀ մշտական ներկայացուցիչը գլխավոր տնօրենի ուշադրությունն է հրավիրել Հյուսիսը Հարավին և Արևելքն Արևմուտքին կամրջելու Հայաստանի ներուժին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակագը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում