Իտալացի անվանի դիրիժոր Մարկո Կրիսպոն Երեւանում կղեկավարի Դվորժակի «Նոր աշխարհից» 9-րդ սիմֆոնիան

  • 27.11.2024
  • 0
  • 151 Views

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի հերթական սիմֆոնիկ համերգը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Անտոնին Դվորժակի լեգենդար «Նոր աշխարհից» 9-րդ սիմֆոնիան և Սեմյուել Բարբերի «Ադաջո լարայինների համար» ստեղծագործությունը: Համերգը կղեկավարի իտալացի անվանի դիրիժոր Մարկո Կրիսպոն։

Երաժշտական ուղին սկսելով Իտալիայում, Մարկո Կրիսպոն կատարելագործել է իր մասնագիտական հմտությունները Նորվեգիայի և Դանիայի երաժշտական ակադեմիաներում։ Նրա կարիերան ոչ միայն հարուստ է սիմֆոնիկ նվագախմբերի հետ համագործակցություններով, այլև նշանավորվում է օպերային մեծածավալ ծրագրերով։

Խաչատրյանի անվան փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ։ Փառատոնի գործընկերն է Khakhamyan Heritage կառուցապատող ընկերությունը, որը ներկայացնում է Amanoo բնակելի թաղամասը։

Նշենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականից Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում