Ժնեւի կանտոնի խորհրդարանի բանաձեւը՝  հայ ռազմագերիների ազատարձակում. «Ազգ»

  • 08.11.2024
  • 0
  • 54 Views

Նոյեմբերի 1-ին կեսգիշերին մոտ ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 50 կողմ, 25 դեմ, 2 ձեռնպահ Ժնեւի կանտոնի խորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով Դաշնային խորհրդից պահանջում է համանման բանաձեւով հետամուտ լինել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատարձակման հարցում, հիշեցնելով, թե ԼՂ վրա հարձակումից եւ այն բռնակցելուց հետո Ադրբեջանը քաղբանտարկյալների ազատազրկմամբ շարունակում է ոտնահարել Ժնեւի կոնվենցիան:

Նոյեմբերի 11-ին Բաքվում անցկացվող COP29-ից առաջ հիշյալ բանաձեւը հուշում է եւ պարտավորեցնում Շվեյցարիայի կառավարությանը, որ միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտումը, լռության քաղաքականությունը չի համապատասխանում Շվեյցարիայի որդեգրած արժեքներին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ԱԶԳ, Ազգ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում