Նոյեմբերի 7-ին Հայաստանում գտնվող Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների գլխավորած պատվիրակությանը՝ Չեխիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանի եւ Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Մատենադարան։ Այդ մասին հայտնել է Չեխիայի դեսպանն իր ֆեյսբուքյան էջում։
Պատվիրակության կազմում էին Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներ Աղասի Զավարյանը եւ Վլադիմիր Էլիզբարյանը։
orer.eu