Նոյեմբերի 7-ին Հունաստանի մայրաքաղաքում՝ Աթենքում ընթացող Քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում (2-10 նոյեմբեր) Չեխայի հավաքականի անդամ բռնցքամարտիկ Անատոլի Հունանյանը երկու հաղթանակ տանելով պորտուգալացի եւ սլովակ մարզիկների հետ մրցապայքարում, դարձավ Քիքբոքսինգի KickLight մարզաձեւի վետերանների Եվրոպայի չեմպիոն՝ արժանանալով ոսկե մեդալի։
Առաջին մրցապայքարում՝ կիսաեզրափակիչում նա հաղթեց պոպտուգալացի մարզիկին, իսկ եզրափակիչում պարտության մատնեց սլովակ բռնցքամարտիկին։ 42-ամյա Հունանյանը հանդես եկավ 84կգ քաշային կարգում ։ Նա Չեխիայի, Եվրոպայի եւ աշխարհի բազմակի չեմպիոն է։
Հիշեցնենք, մր 2023 թվականին Պորտուգալիայի Ալբուֆեիրա քաղաքում անցկացված քիքբոքսինգի աշխարհի առաջնությունում Չեխայի հավաքականի անդամ բռնցքամարտիկ Անատոլի Հունանյանը հաղթելով ադրբեջանցի եւ կանդացի մարլիկներին, դարձել էր աշխարհի չեմպիոն։
Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում նորանոր հաղթանակներ։
orer.eu