Աննա Հովսեփյանը ընտրվել է Բրյուսելի Ջեթի(Jette) քաղաքային ավագանու անդամ

  • 15.10.2024
  • 0
  • 944 Views

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում հայտնել է բելգիահայ երիտասարդ քաղաքական գործիչ Աննա Հովսեփյանը, Բելգիայում ավարտված տեղական ինքնակառավարման ընտրություններում  MR VLD Jette կուսակցության ընտրացուցակով ընտրվել է Բրյուսելի 18 քաղաքային խորհուրդներից մեկի՝ Ջեթի(Jette) քաղաքային խորհրդի անդամ։

«Ես հպարտ եմ հայտարարելու իմ ընտրվելու մասին Ջեթի(Jette) քաղաքային խորհրդում՝ մեր ցուցակի երրորդ լավագույն միավորով, մեր նախարար Սվեն Գատցից և մեր առաջին ավագանի Ջենիֆեր Գեսքյերից հետո: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզանից յուրաքանչյուրին, անկախ նրանից՝ դուք քվեարկել եք իմ օգտին, խոսել եք իմ մասին, թե պարզապես հավատացել եք ինձ: Ցանկանում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել Սվեն Գատցին, Ջենիֆեր Գեսկիերին, Էրեն Գյուվենին և Ջեֆրի Կայպերսին վստահության և նվիրվածության համար։

Շնորհավորում եմ բոլոր ընտրյալներին ու թեկնածուներին այս մեծ քարոզարշավի համար»,- գրել է Աննա Հովսեփյանը։

ՕՐԵՐ-ն իր հերթին շնորհավորում է մեր հայրենակցուհուն եւ մաղթում արգասաբեր քաղաքական գործունեություն։

Հիշեցնենք, որ Բելգիայում ՏԻՄ ընտրություններին առաջադրվել էին 42 հայ թեկնածուներ, որոնք պայքարում էին տեղական խորհուրդների ավագանիների անդամ դառնալու համար։ Նշենք, որ հայ թեկնածուների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են, ինչը մի անգամ եւս հաստատում է այն կարծիքը, որ եվրոպահայության նոր սերունդը, ի տարբերություն նախորդների ավելի համարձակ է մտնում տեղական քաղաքական կյանք։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում