Արցախին նվիրված չորս ֆիլմի ցուցադրություն Պրահայում եւ հայկական անտարբերություն

  • 14.10.2024
  • 0
  • 213 Views

Սեպտեմբերի 30-ին Չեխահայ ČARM միությունը Պրահայի Սկաուտական ինստիտուտում կազմակերպել էր չորս ֆիլմի ցուցադրություն։ Դրանք նվիրված էին Արցախի վերջին տարիների իրադարձություններին։ «Արցախի թեմայով ֆիլմերի ցուցադրություններ» նախագծի շրջանակներում սեպտեմբերի 19-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը նման ցուցադրություններ անցկացվել են նաեւ Երևանում, մարզերում և Սփյուռքում։

ČARM-ի և PlatformDoc-ի համագործակցությամբ Արցախին նվիրված հայկական կարճամետրաժ ֆիլմերն էին՝ 1) Մայրենիք (19 րոպե) 2) 250 կմ (23 րոպե) 3) Բլոկադա (13 րոպե) 4) Քարը (17 րոպե)։ Ֆիլմերը ցուցադրվել են Պրահայի Skautský institut-ում։

Ֆիլմերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.platformdoc.site/filmsonartsakh

Կազմակերպիչների ասելով ֆիլմերի ցուցադրությանը ներկա են եղել 22 հոգի, ինչը վկայում է հայ համայնքի անտարբերության մասին։ Հետաքրքիր է, ի՞նչ ֆիլմեր պետք է ցուցադրենք, որ չեխաբնակ հայերը բարեհաճեն դիտել։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում