Հուլիսի 6ին Կարլովի Վարիում հանդիսավորապես փակվեց 58-րդ KVIFF միջազգային կինոփառատոնը։ Հաղթող ֆիլմ ճանաչվեց եւ Բյուրեղապակյա գլոբուսը տրվեց A Sudden Glimpse to Deeper Things (Ավելի խորը բաների հանկարծակի բռնկում) վավերագրական ֆիլմին: Այն բրիտանացի նկարչի էսսե- դիմանկարն է՝ սեռի, կլիմայի և ստեղծագործական աշխարհի խորը պատկերացումներով, որ նկարհանել է շոտլանդա-իռլանդացի ռեժիսոր Մարկ Քազինսը:
«Ի՜նչ փառատոն, ի՜նչ դահլիճ, ի՜նչ ցնցում։ Իմ ֆիլմը նաև շոկի մասին է, նկարչուհի Վիլհելմինա Բարնս-Գրեհեմի կերպարանափոխության մասին այն բանից հետո, երբ նա 1949 թվականին մագլցեց շվեյցարական սառցաբլուրը: Այն մի կնոջ մասին է, ով իր կյանքն ամբողջությամբ ապրեց»,- ասաց Բյուրեղապակյա գլոբուսի դափնեկիրը:
Փառատոնը հաջող ավարտվեց նաև Լիլյա Ինգոլֆսդոտտիրի «Loveable» ֆիլմի համար: Այն արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին և Հելգա Գուրենի համար լավագույն դերասանուհի մրցանակին։
«Մրցանակն ինձ ապացուցում է, որ որպես կինոգործիչներ մենք կարող ենք խորանալ: Թեև մենք վախենում ենք միմյանցից, մենք դեռ պետք ենք միմյանց»,- ասաց նորվեգացի ռեժիսորը, ով ի դեպ սովորել է Պրահայի կինոդպրոցում։
Լավագույն ռեժիսուրայի մրցանակը ստացավ սինգապուրցի կինոռեժիսոր Նելիսիա Լոուն՝ իր հուզիչ մթնոլորտային «Փիրսը»թրիլլերի համար: Տոն Կասը և Գվիդո Պոլլեմանը կիսեցին «Լավագույն դերասան» մրցանակը հոլանդա-բելգիական «Ձկան երեք օրը» ֆիլմում իրենց դերակատարման համար՝ ուսումնասիրելով հայր-որդի հարաբերությունները: Գվիդո Պոլլեմանսը շնորհակալություն հայտնեց իրենց կողմից մրցանակի համար և կարդաց իր գործընկերոջ էլեկտրոնային նամակը: Ժյուրին, որի կազմում էին Քրիստին Վաշոնը, Ջեֆրի Ռաշը (որի համար դահլիճը երգեց շնորհավոր ծննդյան տարեդարձդ), Սյոնը, Էլիշկա Կրենկովան և Գաբոր Ռեյսը եւս երկու Հատուկ մրցանակ շնորհեց։ Մեկը տրվեց չեխ Ադամ Մարտինեկի «Մեր սիրուն խոզերի սպանդը» դեբյուտային ֆիլմին: Մարտինեկը շնորհակալություն հայտնեց իր հորը՝ Կարելին, ով ՝իլմում խաղացել է գլխավոր դերում։ «Հիանալի հայր լինելուց բացի, դու հիմա հիանալի դերասան ես, շնորհավորում եմ»,- ժպտալով ասաց ռեժիսորը: Մյուս Հատուկ հիշատակումը տրվեց գերմանա-ֆրանսիական Xoftex դրամային, որը տեղի է ունենում փախստականների ճամբարում: Ռեժիսոր Նոազ Դեշեն մրցանակը համեմատեց իր ֆիլմի վրա լուսարձակվող լույսի, բայց ավելի կարևորը՝ միգրացիայի փշոտ խնդրի վրա:
Պրավո օրաթերթի հանդիսատեսի մրցանակը ստացավ հայտնի դերասան եւ ռեժիսոր Jiří Mádl-ի «Ալիքներ» ֆիլմին: Ֆիլմը պատմում է Չեխոսլովակիայի ռադիոյի դերի մասին՝ 1968 թվականի օգոստոսյան իրադարձություններում և հանդիսատեսի քվեարկությամբ վաստակեց 1,05 գնահատական ՝ ընդհանուր առմամբ 54181 ձայն։ Ֆիլմի պրոդյուսեր Մոնիկա Քրիստլը և ռեժիսոր Յիրժի Մադլը շնորհակալություն հայտնեցին իրենց ընտանիքներին, գործընկերներին և սիրելիներին։
Proxima Competition մրցույթում հաղթեց Stranger ֆիլմը՝ ստանալով Proxima Grand Prix Գրան Պրի մրցանակը։ Ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում բնակվող չինացի ռեժիսոր Չժենֆան Յանի կողմից: Պրոքսիմա ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց ռեժիսոր Պաոլո Տիզոնին իր «Գիշերը եկել է» վավերագրական ֆիլմի համար, որը քարտեզագրում է ժամանակակից Պերուի ռազմատենչ միջավայրը։
Սլովակ ռեժիսոր Մարտին Պավոլ Ռեպկայի չեխական «Մարտից մայիս» ֆիլմն արժանացավ Հատուկ գնահատանքի: «Այն փաստը, որ մենք այսօր կարող ենք կանգնել այստեղ, անհավատալի պատիվ է այն խմբին և դերասաններին, ովքեր կարողացան դուրս գալ իրենց հարմարավետության գոտուց և այս ֆիլմը դարձնել անվճար և դժվարացնել իրենց կյանքը գրեթե մեկ տարի: Այս մրցանակը նրանց համար է»,- ասաց Ռեպկան։
Բացի «Բյուրեղապակյա գլոբուս» և «Պրոքսիմա» մրցույթների հաղթողներին հայտարարելուց, Կարլովի Վարիի 58-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը ողջունեց նաեւ երկու հատուկ հյուրերի՝ չեխ հանրաճանաչ տաղանդավոր դերասան Իվան Տրոյանին և բրիտանացի հայտնի դերասան Քլայվ Օուենին(Clive Owen), ովքեր ստացան փառատոնի նախագահի մրցանակը։ Իրժի Բարտոշկան նրանց հանձնեց Բյուրեղապակյա գլոբուսներ։ Մի քանի օր առաջ նման մրցանակ էր հանձնել նաեւ գերմանացի հայտնի դերասան եւ ռեժիսոր Daniel Brühlին, որը փառատոնի ընթացքում ներկայացրեց իր «Next door» ֆիլմը, դեխերեն տարբերակում՝ «Հարեւանը»։ Դանիելին կինոսիրողները կհիշեն «Ցտեսություն, Լենին» ֆիլմով, որն էլ նրան բերեց համաշխարհային ճանաչում։
Իվան Տրոյանն էլ փառատոնային օրերին ներկայացրեց «Կարամազով» ֆիլմը եւ «Գորտեր» մոնոներկայացումը։ Օուենը Կարլովի Վարի էր բերել Closer (Na dotek, Ավելի մոտ) ֆիլմը։
Արարողության ավարտին փառատոնի նախագահ Իրժի Բարտոշկան բոլորին հրավիրեց 59-րդ KVIFF-ին, որը տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 4-ից 12-ը:
orer.eu
Photos։ Karlovy Vary International Film Festival