Թռչող հոլանդացիները ոտնակոխ արեցին թուրքական երազանքը. Նիդերլանդներ- Թուրքիա 2։1

  • 07.07.2024
  • 0
  • 325 Views


Հուլիսի 6- ին երեկոյան Եվրոպայի ֆուտբոլի առաջնության քառորդ եզրափակիչում Նիդերլանդների հավաքականը կամային հաղթանակ տարավ Թուրքիայի ընտրանու նկատմամբ` 2֊1 և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպելու է Անգլիայի ուժեղ թիմին։ Այս մասին հաղորդում է Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիրը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով եկել էր դիտելու խաղը զայրացել է ֆուտբոլիստ Դեմիրալին 2 խաղով որակազրկելու փաստից։ Վերջինս գայլի ողջույն էր ցույց տվել Ավստրիայի հետ խաղին, որը աջ ծայրահեղականության հետ կապված ժեստ էր: Ըստ Էրդողանի՝ ֆուտբոլիստին խաղերին զրկելն ընդհանրապես անիմաստ էր, և այդ ժեստը միայն ոգևորության նշան էր։ «Որևէ մեկն ինչ-որ բան ասու՞մ է, որ գերմանացիներն իրենց վերնաշապիկին արծիվ ունեն»,- ասել է Թուրքիայի նախագահը ( մեջբերում NU.nl-ից): Ֆրանսիայի մարզաշապիկի վրա աքաղաղ կա։ Հուսանք, որ ամեն ինչ կավարտվի շաբաթ օրը, երբ մենք խաղադաշտը թողնենք որպես հաղթող և անցնենք հաջորդ փուլ»,- ասել է Էրդողանը:

Բայց դե շաբաթն էլ հաջողություն չբերեց Էրդողանի սիրելի թիմին, նրա թուրքական երազը փշրվեց թռչող հոլանդացիների ոտքերի տակ։

Թուրքիայում սուգ է, Նիդերլանդներում՝ ցնծություն ։

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

Լուսանկարը՝ Reuters, Lisi Niesner

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում