«Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» թեմայով նամականիշով գեղաթերթիկի մարման արարողություն Երեւանում

  • 21.06.2024
  • 0
  • 302 Views

Երեւանում տեղի է ունեցել նկարիչ-արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարին նվիրված «Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությունը:

Միջոցառումը տեղի է ունեցել Երվանդ Քոչարի թանգարանում:

Նամականիշերի մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը:

380 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ, քանդակագործ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը՝ իր քանդակներից մեկի խորապատկերին: Գեղաթերթիկի վրա պատկերված են Երվանդ Քոչարի «Մելամաղձություն», «Սասունցի Դավիթ» և «Գլխաքանդակ» քանդակները, ինչպես նաև՝ «հայ նկարիչ, քանդակագործ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Գեղաթերթիկի վրա նաև պատկերված են Երվանդ Քոչարի «Պատերազմի արհավիրքը», «Ինքնադիմանկար» նկարները, ինչպես նաև՝ «125 ամյակ» գրառումը հայերեն և անգլերեն լեզուներով: Գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի Կարտոր տպագրատանը 10000 օրինակով։ Դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է:  

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում