Հայկ Կարապետյանը կգլխավորի Ozon Հայաստանը

  • 11.06.2024
  • 0
  • 89 Views

Երևան, 11 հունիսի, 2024։ Ozon-ը տեղեկացնում է Հայկ Կարապետյանին Հայաստանում ընկերության ղեկավար նշանակելու մասին։

Հայկ Կարապետյանն այսուհետ պատասխանատու կլինի  Հայաստանում ընկերության ռազմավարական կառավարման, բիզնեսի զարգացման և հիմնական ցուցանիշների բարելավման ծրագրերի իրականացման համար։ Հայկը պաշտոնը ստանձնել է 2024 թվականի հունիսի 4-ին։

«Ես ուրախ եմ միանալ Ozon-ի թիմին և նպաստել ընկերության զարգացմանը: Միասին ամեն ինչ կանենք, որպեսզի և՛ գնորդների, և՛ վաճառողների համար առաջատար հարթակ դառնանք: Հատկապես կարևորում ենք այն փաստը, որ Ozon-ը փոքր և միջին բիզնեսին տրամադրում է աճի և զարգացման նոր հնարավորություններ՝ թույլ տալով նրանց մուտք գործել նոր շուկաներ և մեծացնել արտահանման ներուժը։ Վստահ ենք, որ այն դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա և կօգնի շատ ձեռներեցների հասնել նոր բարձունքների, իսկ գնորդները մրցակցության շնորհիվ կստանան որակյալ ապրանքներ լավագույն գներով», – ասաց Հայաստանում Ozon-ի ղեկավար Հայկ Կարապետյանը:

Հայկ Կարապետյանն ունի բիզնեսի կառավարման և զարգացման ավելի քան 15 տարվա փորձ։ Նախկինում զբաղեցրել է Հայփոստ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, եղել է «Բանկ Ռաունդ» ՍՊԸ-ի (ՄեգաՖոն Բանկ) տնօրենների խորհրդում: Նա նաև աշխատել է որպես «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) կոմերցիոն տնօրեն։ Նախկինում Հայկը զբաղեցրել է ֆինանսական պրոդուկտների տնօրենի պաշտոնը «MegaLabs» ՓԲԸ-ում, MegaFon PJSC-ի նախագծային բաժնում, և ղեկավար պաշտոններ այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Multiregional Transit Telecom-ը, VivaCell-MTS-ը և Qiwi Armenia-ն:

Ozon-ը հայկական շուկա է մուտք գործել 2023 թվականի հուլիսին՝ բացելով ներկայացուցչություն և Երևանում գործարկելով տեսակավորման կենտրոն՝ 2000 քմ տարածքով։ 2024 թվականի մայիսին ընկերությունը հայտարարեց Հայաստանում իր առաջին ֆուլֆիլմենտ (fulfillment) կենտրոնի գործարկման մասին։

OZON մարքեթփլեյսն ունի զարգացած լոգիստիկ ցանց։ Ընկերությունը գործում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են 370 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքեր, հագուստ, սնունդ, առողջության համար նախատեսված ապրանքներ և այլն։ Ի շնորհիվ զարգացած բեռնափոխադրման համակարգի, ավելի քան 46 մլն օգտատեր գնումներ է իրականացնում, իսկ 450,000 գործարարներ կարողանում են վաճառել իրենց ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

0Z0N-ի մամուլի ծառայություն

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում