Կաննի Պատվո Արմավենին՝ համաշխարհային կինոյի լեգենդ Մերիլ Սթրիփին. մրցանակը հանձնեց Ջուլիետ Բինոշը

  • 15.05.2024
  • 0
  • 190 Views

Ֆրանսիական Կաննում բացվեց 77-րդ միջազգային կինոփառատոնը՝ եվրոպական կինոյի ամենամեծ իրադարձությունը։ Բացման արարողության ժամանակ ներկայացվեց գլխավոր ժյուրիի կազմը՝ Գրետա Գերվիգ, Էբրու Ցեյլան, Լիլի Գլադստոն, Եվա Գրին, Նադին Լաբակի, Խուան Անտոնիո Բայոնա, Պիերֆրանչեսկո Ֆավինո, Կորե-էդա Հիրոկազու, Օմար Սյ։

Իսկ ֆրանսիացի հայտնի դերասանուհի Ջուլիետ Բինոշը համաշխարհային կինոյին բերած վաստակի համար Կաննի կինոփառատոնի Պատվո Արմավենի՝ Honorary Palme d’or մրցանակը հանձնեց ամերիկյան կինոյի մեգաաստղ Մերիլ Սթրիփին։

«Մերիլ Սթրիփ, կին, ով փոխեց մեր կարծիքը կանանց մասին»,- ասաց Ջուլիետ Բինոշը մրցանակը հանձնելիս։

Մերիլ Սթրիփը Հոլիվուդյան լեգենդ է՝ 21 անգամ ներկայացվել է Օսկարի՝ տարբեր անվանակարգերով եւ երեք անգամ արժանացել է Օսկարի: Նա նաեւ 33 անգամ ներկայացվել է Գոլդեն Գլոբ մրցանակի եւ արժանացել 8 անգամ։ 2003 թվականին արժանացել է պատվավոր César մրցանակին՝ համաշխարհային կինոյին բերած վաստակի ահմար։ Կաննի կինոփառատոնի մրցանակին՝ կանացի դերի լավագույն մարմնավորման համար նա արժանացել էր 1989 թվականին՝ «A Cry in the Dark» ֆիլմի համար։

Բացման արարողությանը հետեւեց Քվենթին Դյուպիոյսի «Երկրորդ գործողություն» ֆիլմը։

orer.eu

Լուսանկարները՝ Festival de Cannes

Meryl Streep, Juliette Binoche, Camille Cottin & le Jury Longs Métrages

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում