Մայիսի 14-ին Բարսելոնայում կցուցադրվի Վրույր Թադեւոսյանի Արցախին նվիրված «Կապույտ երկնքի հեքիաթները» ֆիլմը

  • 08.05.2024
  • 0
  • 1210 Views

Մայիսի 14-ին ժամը 19.30-ին Բարսելոնայում կցուցադրվի միջազգային մրցանակների դափնեկիր, լրագրող Վրույր Թադևոսյանի հեղինակած վավերագրական ֆիլմը՝ The Tales of The Blue Sky /«Կապույտ երկնքի հեքիաթները»։ Կարճամետրաժ ֆիլմը պատմում է Արցախի մասին՝ երեխաների աչքերով։

Ֆիլմը կցուցադրվի Lilit Mnatsakanyan-ի ղեկավարած ArmeniaCEISpain մշակութային կազմակերպության շնորհիվ։

Ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները , հայրենասերների մուտքն անվճար է:

Դահլիճում տեղերը սահմանափակ են, ուստի պետք է տեղերը ամրագրել՝ զանգահարելով գովազդում նշված հեռախոսահմարով։

Հասցեն նույնպես նշված է գովազդային ազդագրում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում