Իմաստ չի ունենա ընդհանրապես գոյատևել որպես հայ, առանց մեր պատմության, և առանց պատմական թե´ Հայաստանի, թե´ մշակույթի. Սերգեյ Խաչատրյան

  • 06.05.2024
  • 0
  • 155 Views

«Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 5-ին ելույթ ունեցան աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանը և Եվգենի Ստավինսկին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Ծրագրում հնչեցին Շոստակովիչի Սիմֆոնիա թիվ 13-ը “Бабий Яр” և՝ Ջութակի կոնցերտ թիվ 1-ը:

Սերգեյ Խաչատրյանը ցանկացած համերգի ավարտին, անկախ նրանից, թե որ երկրում է կայանում համերգը և ինչ ծրագրով, միշտ Կոմիտաս կամ Նարեկացի է կատարում, այս համերգը ևս բացառություն չէր:

Ինչպես Աստղիկ Քեշիշյանն է մեջբերել իր ֆեյսբուքյան էջում, Sergey Khachatryan-ի ելույթն այսօր կատարյալ ու մոգական էր, ինչպես միշտ, բայց մի բան կիսատ կլիներ, եթե Նարեկացու «Հավուն-հավունը» նվագելուց առաջ չլիներ այս տեքստը:

«Այս դժվար օրերին, որ մենք հիմա ապրում ենք, սա դառնում է էլ ավելի կարևոր։ Դա մի գործ է, որը գալիս է մեր պատմակա´ն Հայաստանից։ Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից։ Ես կարծում եմ, որ այդպիսով իմաստ չի ունենա ընդհանրապես գոյատևել որպես հայ, որովհետև առանց մեր պատմության, և առանց պատմական թե´ Հայաստանի, թե´ մշակույթի, որն, ինձ թվում է, կարելի է նույնականացնել… Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:

Facebook

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում