Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցում է «ՏԱՎՈՒՇԸ  ՀԱՆՈՒՆ  ՀԱՅՐԵՆԻՔԻ» համաժողովրդական շարժմանը

  • 05.05.2024
  • 0
  • 154 Views

Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միությունը և Չեխիայի Վիսոչինայի մարզի Հայ համայնքը խորին մտահոգություն ու անհամաձայնություն են հայտնում Հայաստան-Ադրբեջան սահմանագծում տեղի ունեցող անհամաչափ ու միակողմանի, ՀՀ Սահմանադրությունը ոտնահարող, միջազգային չափանիշներին չհամապատասխանող, սահմանագծման և սահմանազատման գործընթացի վերաբերյալ, որն իրականացվում է Ադրբեջանի սպառնալից ճնշումների ներքո՝ ՀՀ գործող իշխանությունների անհեռատես ու պարտվողական քաղաքականության արդյունքում:

Աչքի առաջ ունենալով Արցախի հանձնման ու հայաթափման ցեղասպան իրականությունը, ՀՀ ինքնիշխան տարածքները թշնամուն անպայքար և անհիմն հանձնելու փաստը, սեփական ժողովրդին թշնամու կողմից պատերազմով սպառնալու գործելաոճը, Սփյուռքում բնակվող հայությունը, որը միշտ կանգնած է եղել Մայր Հայրենիքի կողքին և համարվում է հայության  մի մասնիկը, բարոյապես  չի կարող և իրավունք չունի իր հայրենակցին միայնակ թողնելու և անտարբեր լինելու Հայրենիքի մասնատման ու քայքայման գործընթացի նկատմամբ:

Այլևս անհնար է հանդուրժել, իրենց օրինական իրավունքների համար պայքարող քաղաքացիների պահանջների ոտնահարումը, խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանության ուժայինների կողմից անհամաչափ ուժի կիրառումն ու քաղաքական ձերբակալությունները:

Առավել ևս անթուլատրելի է օտարածին հայտարարություններով կեղծել պատմական արդարությունը և կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունն ու 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Ուրարտու Հայ-Չեխական միությունը և Չեխիայի Վիսոչինայի մարզի Հայ համայնքը հայտնում են իրենց անհամաձայնությունը գործող իշխանությունների կողմից տարվող հակասահմանադրական գործառույթների վերաբերյալ և լիովին սատարում են ,,ՏԱՎՈՒՇԸ  ՀԱՆՈՒՆ  ՀԱՅՐԵՆԻՔԻՙՙ համաժողովրդական շարժմանը:

Ուրարտու Հայ-Չեխական միություն

Չեխիայի Վիսոչինայի մարզի Հայ համայնք

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում