«Սարդարապատ»ի փառքի 30 տարիները

  • 03.05.2024
  • 0
  • 123 Views

2024 թվականի ապրիլի 21 ին Երևանի ֆիլհարմոնիայի դահլիճում կայացավ «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» զինվորական պետական պարային անսամբլի 30 ամյակին նվիրված հանդիսություն։ «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» անսամբլը հիմնադրել և մինջև 2023 թվականի հոկտեմբերը ղեկավարել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը: Դեռևս 80 ականներին Երևանի Սպայի տանը  հիմնադրված  այս չքնաղ կոլեկտիվը, Մուրադ Հակոբյանի անմնացորդ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ, ինքնագործունեությունից հասավ զինվորական պետական պարային անսամբլի աստիճանին և այդ օրը տոնեց իր անցած փառահեղ ճանապարհի 30 ամյակը:

Մուրադ Հակոբյանի ղեկավարությամբ այս զինվորական համույթը դարձավ նաև մեր մշակույթի պաշպանության զինվորը, որն իր ուսերի վրա տարավ ու դեռ տանում է հայկական ռազմական պարարվեստի պատմությունը, զարգացումը, հայ զինվորի հաղթական տեսակի ավանդույթներն ու ազգային զարթոնքի տեսլականը: Այսօր, Մուրադ Հակոբյանի վաղաժամ մահից հետո, ՍԱՐԴԱՐԱՊԱՏ անսամբլը ղեկավարում է նրա որդի՝ Էդգար Հակոբյանը և ուրախալի է, որ նրա գործը շարունակվում է և այն գտնվում է արժանի ու վստահելի ձեռքերում :

Համերգին հրավիրված էր նաև ՈՒՐԱՐՏՈՒ Հայ-Չեխական միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը: Նա խոնարհումի խոսքեր հայտնեց իր վաղեմի գործընկեր Մուրադ Հակոբյանի հիշատակին՝ պարախմբին մաղթելով նորանոր հաջողություններ։ Նա Չեխիայի Վիսոչինայի մարզի հայ համայնքի ու իր կազմակերպության անունից շնորհակալագիր ու Փառքի գավաթ հանձնեց անսամբլի ղեկավար Էդգար Հակոբյանին:

ՈՒՐԱՐՏՈՒ Հայ-Չեխական միություն

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում