Այսօր Բուլղարիայի հայ համայնքների Ասոցացիան, որի մեջ ընդգրկված են համայնքներում առկա Բուլղարիայում հայկական գրեթե բոլոր կազմակերպությունները, իրենց բողոքի ակցիան կատարեցին Սոֆիայում ՀՀ դեսպանատան առջև եւ դեսպանատան ներկայացուցիչներին հանձնեցին ՀՀ իշխանություններին ուղված հայտարարությունը։
Ինչպես ՕՐԵՐ եվրոպական ամսագրին հայտնում են Բուլղարիայի հայկական համայնքային խորհրդից, հայտարարությամբ կոչ է արվում վերջ տալ միակողմանի զիջումներին եւ անիրատեսական, աղետաբեր քաղաքականությանը։ Ստորեւ հայտարարության տեքստն ամբողջությամբ։
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ 2024-04-25_005
Հայաստանի Հանրապետութեան ներկայի իշխանութիւնները Ազրպէյճանի կողմէ հնչուող սպառնալիքներուն տեղի տալով, կը պատրաստուին Տաւուշի մարզէն տարածքներ յանձնել:
Կոչ կ՛ընենք ՀՀ իշխանութիւններուն հրաժարիլ պարտուողական գործելաոճէն և ընթացք չտալ թշնամիին կողմէ պարտադրուող այնպիսի լուծումներու, որոնք հայրենիքը կը կանգնեցնեն անվտանգային նոր խնդիրներու առջև։
Միակողմանի շարունակական զիջումներով խաղաղութիւն անկարելի է կերտել վկայ՝ Արցախի հայաթաբումը:
Այս քաղաքականութիւնը ոչ միայն անիրատեսական է, այլև աղետաբեր եւ պիտի յանգի Հայաստանի պետականութեան ամբողջական կորուստին:
Երկարատեւ ու ամուր խաղաղութիւն կարելի է կերտել միասնական կեցուածքով, ազգային արժանապատուութեան և իրաւունքներու ձեռքբերման պարագային:
Պուլկարիոյ հայ համայնքային խորհուրդի (Ասոցիացիա) Վարչութիւն
ORER.EU
ՕՐԵՐ եվրոպական ամսագիր