Հայաստանի հավաքականը պարտվեց Չեխիային ընկերական խաղում

  • 27.03.2024
  • 0
  • 161 Views

Մարտի 26-ին Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրահայի Էպետ Արենա մարզադաշտում ընկերական խաղում մրցեց Չեխիայի հավաքականի հետ, որը հասավ հաղթանակի 2:1 հաշվով։ Հայաստանի հավաքականին աջակցելու համար մարզադաշտ էին եկել ոչ միայն բազմաթիվ չեխահայ երկրպագուներ, այլեւ մեր հայրենակիցները Երեւանից ու հարեւան երկրներից։

Հետխաղային մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նշել է, որ որեւէ գնահատական չի կարող տալ, խաղացել են եւ պարտվել են։ Ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, ապա նրանք իրենց առջեւ դրած առաջադրանքները կատարել են մարզումների ընթացքում, սակայն մարզչի համար կարեւորը արդյունքն է, իսկ արդյունքը բացասական է, քանի որ պարտվել են։ Եվ ինքը տղաներին չի մեղադրում եւ ողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա։

Հանդիպմանը հաշիվը 14-րդ րոպեին բացեց հունգարական «Ֆերենցվարոշի» 22-ամյա հարձակվող Էդգար Սեւիկյանը։ Էդգար Սեւիկյանն առաջին գոլը խփեց ազգային թիմում։ Նրան գոլային փոխանցում կատարեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը 80-րդ հանդիպումն է անցկացնում հավաքականում։ Պետրակովը նշեց, որ առաջին գոլի կապակցությամբ շնորհավորել է Էդգարին։

Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին պատասխան գոլը խփեց  «Սպարտայի» կիսապաշտպան Լադիսլավ Կրեյչին։

Չեխերի հաղթական գոլը 78-րդ րոպեին խփեց Պլզենի «Վիկտորիայի» հարձակվող Թոմաս Խորին։

Զգուշացումներ ստացան Վարազդատ Հարոյանը, 16 Միխալ Սադիլեկը, 48 Լուկաս Սելարայանը, 55, Լուկաշ Պրովոդը, 86։

Խաղի մրցավարն էր Ջուլիան Վայնբերգերը (Ավստրիա)

Թիմերի կազմերը.

Հայաստան

1. Օգնյեն Չանչարևիչ,  2. Անդրե Չալըշըր, (8. Էդուարդ Սպերցյան, 46), 3. Վարազդատ Հարոյան (ա), 4. Գեորգի Հարությունյան, 5. Ստյոպա Մկրտչյան, (6. Սերգեյ Մուրադյան, 90) 7. Էդգար Սևիկյան, (9. Արթուր Սերոբյան, 81), 10. Լուկաս Սելարայան, (17. Հրանտ Լեոն Ռանոս, 73) 11. Հովհաննես Հարությունյան, (20. Տիգրան Ավանեսյան, 81) 13. Կամո Հովհաննիսյան, 14. Նորբերտ Բրիասկո (18. Արթուր Միրանյան, 73), 19. Դավիդ Դավիդյան

Պահեստայիններ՝ 12. Ստանիսլավ Բուչնև, 16. Արսեն Բեգլարյան, 15. Ժիրայր Մարգարյան, 21. Նարեկ Գրիգորյան, 22. Էրիկ Փիլոյան, 23. Վահան Բիչախչյան

Գլխավոր մարզիչ՝ Ալեքսանդր Պետրակով


Չեխիա

16. Մատեյ Կովար, 4. Լադիսլավ Կրեյչի, 5. Ադամ Գաբրիել, (18. Դավիդ Դոուդերա, 46) 7. Անտոնին Բառակ, (20. Օնդրեյ Լինգր, 72), 8. Միխալ Սադիլեկ, (14. Լուկաշ Պրովոդ, 64), 9. Ադամ Հլոժեկ, (12. Մատեյ Յուրանեկ, 63) 10. Պատրիկ Շիկ, (19. Տոմաշ Խորի, 73), 15. Դավիդ Յուրաշեկ, 17. Տոմաշ Վլչեկ, 21. Ռոբին Հրանաչ, 22. Տոմաշ Սոուչեկ

Պահեստայիններ՝ 1. Ստանեկ, 23. Վիցլավ Յարոշ, 2. Դավիդ Զիմա, 3. Տոմաշ Հոլես, 6. Յարոսլավ Զելենի, 11. Պավել Շուլց, 13. Մոյմիր Չիտիլ,

Գլխավոր մարզիչ՝ Իվան Հաշեկ

Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 4-ին Լյուբլյանայում՝ հյուրընկալվելով Սլովենիային։ Հունիսի 7-ին Հայաստանի թիմը կընդունի Ղազախստանին։

news.am, orer.eu , ffa.am

Լուսանկարները՝ Հակոբ Բերբերյանի (ՀՖՖ)

Լուսանկարը՝ ՕՐԵՐի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում