«Եթե Հայաստանը փոխզիջման չգնա Ադրբեջանի հետ որոշ գյուղերի վերադարձի հարցում, որոնք վերահսկվում են Երևանի կողմից դեռևս 1990-ականներից ի վեր, կարող է պատերազմ սկսվել»,- օգտվելով ČTK լրատու աղբյուրի տեղեկատվությունից՝ գրել է այսօրվա չեխական ՊՐԱՎՈ օրաթերթը՝ «Արտերկի նորություններ» խորագրի ներքո։
«Reuters և TASS գործակալությունների փոխանցմամբ, այս մասին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ընդգծել է պարբերականը՝ կարճ հաղորդագրությունների շարքում։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար



