Վահան Մարտիրոսյանը եւ Մասիմո Մերցելին՝ Պարդուբիցեի ֆիլհարմոնիայի համերգաշարում

  • 03.03.2024
  • 0
  • 102 Views

Մարտի 4ին, 5ին եւ 6-ին Պարդուբիցեի Երաժշտության տան Սուկի անվան դահլիճում երեք օր շարունակ կընթանա «Համաշխարհային ֆլեյտա» համերգաշարը։ Հանդես կգան Պարդուբիցեի ֆիլհարմոնիայի կամերային նվագախումբը հայտնի դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ եւ իտալացի հանրաճանաչ ֆլեյտահար Մասիմո Մերցելու մասնակցությամբ։ Վերջինս նվագախմբի հետ կկատարի Մոցարտի Անդանտեն եւ Պոուլենցի սոնատը, իսկ միայն նվագախմբի կատարմամբ կհնչեն Մոցարտի եւս երկու ստեղծագործություն՝ Գալիմացիասը եւ Սերենադը։

Ահա ստեղծագործոթյունների ամբողջական ցանկը.

Wolfgang Amadeus Mozart: Galimathias Musicum K 32
Wolfgang Amadeus Mozart: Andante pro flétnu a orchestr C dur K 315 (285e)
Francis Poulenc: Sonáta pro flétnu a orchestr (arr. Lennox Berkeley)

Wolfgang Amadeus Mozart: Serenáda D dur K 320 Posthorn-Serenade

Ավելացնենք, որ 2024-ի սեպտեմբերին ծրագրված են Կամերային նվագախմբի հյուրախաղերը Իտալիայում՝ նույնպես անվանի դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ։

Ցանկացողները տոմսեր կարող են պատվիրել հետեւյալ հղումով՝

Prodejní aplikace (enigoo.cz)

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում