«Վարդավառ»․ հայերենն ու հայկական ավանդական փառատոնը ներկայացնող դրվագը՝ Դիսնեյի մուլտֆիլմում

  • 02.03.2024
  • 0
  • 423 Views

Mickey Mouse Funhouse-ը ցուցադրել մի դրվագ, որը ներկայացրել է հայկական ավանդական փառատենին՝ Վարդավառին նվիրված դրվագ։ Բացի մշակույթը ներկայացնելուց, մուլտֆիլմում հնչում է նաև հայերենը, տեղեկացնում է Հայկական կինոընկերությունը։

«Վարդավառ» դրվագը գրել է Քեթլին Սառնելի Կապուկչյանը, ում ամուսինը հայ է։ Նա այդ դրվագը գրել է իր մանկահասակ որդու համար, Հայկական կինոընկերությանը պատմել է գրողը։

Հայկական մշակույթն առաջին անգամ է ներկայացվել Դիսնեյում:

Դրվագում Մինի Մաուսը սխալ հանդերձանք է կրում Վարդավառը նշելու համար: Մինիին, Միկին և նրանց ընկերներին ողջունում է Աստղիկ աստվածուհին, որը կրում է հայկական ավանդական Տարազ, երբ նա իջնում է իր կախարդական տաճարից և ջուր է շաղ տալիս նրանց վրա: Դրվագը տեղի է ունենում առասպելների և լեգենդի երկրում, որը կառուցված է հայկական ճարտարապետության օրինակով, մասնավորապես՝ Գառնիի և Կասկադի հիման վրա՝ ստեղծելով երկու վայրերի միաձուլում: Աստղիկի կերպարը հնչյունավորում է հայկական ծագում ունեցող Լիանա Բդեվին։

Դրվագը հագեցած է մշակութային հիշատակումներով. Միննին կրում է հայկական տարազ, ամբողջ դրվագում խոսում են հայերեն, աչք է զարնում հատվածը նաև թե ինչպես են Չիփն ու Դեյլը թան վաճառում և խորոված պատրաստում:

«Վարդավառ!»-ը հասանելի է DisneyNow.com-ում և DisneyNow հավելվածում, իսկ ավելի ուշ հասանելի կլինի Disney+-ում:

Անգլերենից թարգմանությունը՝ armradio.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում