Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն

  • 13.02.2024
  • 0
  • 2195 Views

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կարիերայում երրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը՝ Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 7-0 հաշվով վստահ առավելության հասնելով աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ։

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել իտալացի Ռիկարդո Վիտո Աբրեսցիայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 3:2 հաշվով առավելության է հասել անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Ադլետ Տյուլուբաևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2։1 հաշվով ուժեղ է գտնվել մոլդովացի Ալեքսանդրին Գուտուից։

Հայաստանի հավաքականի կազմում այսօր ավելի վաղ ԵԱ-ի եզրափակիչ է դուրս եկել աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Կիսաեզրափակչում Եվրոպայի 6-ակի չեմպիոն Ալեքսանյանը գոտեմարտել է բելառուս Աբուբակար Խասլախանավի հետ և 5:1 հաշվով հաղթանակ տարել։ Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր թուրք Բեյտուլա Կաիսդագինին, իսկ քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 8:3 հաշվով առավելության էր հասել Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգի նկատմամբ:

97kg GR – Artur Aleksanyan (ARM) df. Beytullah Kayisdag (TUR)

Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ի առաջին մեդալը նվաճել է 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որն առաջին անգամ է մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Վճռորոշ գոտեմարտում Խաչատրյանը մրցել է բուլղարացի Ստեֆան Հրիստով Գրիգորովի հետ և ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթանակ տոնել։

orer.eu

Podium 55kg GR – Gold Artium Deleanu (MDA), Silver Rashad Mammadov (AZE), Bronze Denis Florin Mihai (ROU) and Manvel Khachatryan (ARM)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում