Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող առաջնությունում 55 կգ քաշային հայ մարզուհին երկամարտի 196 կգ արդյունքով կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Հրում վարժությունում մեր մարզուհին նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 115 կգ կշռող ծանրաձողը։ Պոկում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրել էր 81 կգ կշռող ծանրաձողը։
Ինչպես հայտնում են Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունից, այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իզաբելա Յայլյանը երկամարտում գրավել է 7-րդ տեղը՝ 180 կգ արդյունքով։ Վաղը՝ փետրվարի 14-ին, մրցահարթակ է դուրս գալու Երևանում կայացած Եվրոպայի առաջնության չեմպիոն Գոռ Սահակյանը (67 կգ)։
orer.eu