«Վերածնունդ – 101 հայ բանաստեղծություն 1890-1989թթ․» իտալերեն գրքի շնորհանդեսը Մոնտեռոտոնդոյում

  • 11.02.2024
  • 0
  • 216 Views

2024թ. փետրվարի 9-ին Իտալիայում ՀՀ դեսպանության, L’angolo di Amèlie մշակութային կենտրոնի և Fuoriliea խմբագրատան համագործակցությամբ Մոնտեռոտոնդո քաղաքում տեղի ունեցավ «Վերածնունդ – 101 հայ բանաստեղծություն 1890-1989թթ․» գրքի շնորհանդեսը։

Հատորը ներառում է 19-20-րդ դդ. հայ բանաստեղծների՝ Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Հովհաննես Շիրազի, Գևորգ Էմինի, Պարույր Սևակի, Մետաքսեի, Ռազմիկ Դավոյանի 101 ստեղծագործություն՝ իտալերեն թարգմանությամբ, ինչպես նաև վերջիններիս կյանքի մասին համառոտ ակնարկ: Ժողովածուն կազմել և թարգմանել է Մարիամ Երեմյանը, հրատարակիչն է՝ Fuoriliea խմբագրատունը։

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան դեսպան Ծովինար Համբարձումյանը, Մոնտոռոտոնդոյի քաղաքայի մշակութային հարցերով խորհրդական Մարիաննա Վալենտին, թարգմանիչ Մարիամ Երեմյանը, լրագրող Վերոնիկ Վիրջիլիոն, գրքի հրատարակիչ Ֆրանկո Էսպոզիդո Սոիկարդին։ Այս մասին ՕՐԵՐը տեղեկացել է Իտալիայում Հայատանի դեսպանությունից։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում