Հայագիտության զարգացման և աջակցության «ԱՆԻՎ» հիմնադրամը և ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնությունների մշակման և աջակցության «Ժառանգություն եւ առաջադիմություն» հիմնադրամը մեկնարկել են համատեղ հրատարակչական նախագիծ՝ «Մենք» գրքերի շարքը: Այս շարքի շրջանակներում նախատեսվում է հրատարակել պատկերագրքեր՝ նվիրված նշանավոր հայերին։
Շարքի առաջին հերոսը՝ մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանն է։ Գրքում ներկայացվում է կենսագրական էսքիզ, որը գրվել է հիմնականում և՛ հրապարակված, և՛ արխիվային վավերագրական նյութերի հիման վրա: Պատկերազարդ գիրքը ներառում է մոտ 300 լուսանկար Հայաստանի, Բելառուսի, Հունգարիայի, Գերմանիայի, Վրաստանի, Դանիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Ռուսաստանի և ԱՄՆի 29 արխիվներից, թանգարաններից և մասնավոր հավաքածուներից ։
Բացի մարշալի լուսանկարներից, պատկերագրքում տեղ են գտել նաեւ այն քաղաքների տեսարանները, որտեղ նա ապրել է, սովորել կամ ծառայել է. իր հանդիպած մարդկանց լուսանկարները, ռազմական տեխնիկայի և մարտական տեսարանների լուսանկարներ; փաստաթղթեր, քարտեզներ, գծապատկերներ, թերթերի հոդվածներ, անձնական իրեր։ Մի շարք լուսանկարներ հրապարակվում են առաջին անգամ։
Ալբոմը կարող եք գնել՝ Մոսկվայում – SLOVO / SLOVO հրատարակչության կայքում. https://slovobooks.ru/catalog/evrika_marshal_bagramyan/
Մինսկում – Կլյակսա խանութներում (Ուլյանովսկայա փող., 31) և Ակադեմիչեսկայա գիրք» (Անկախության պողոտա, 72)։ (в магазинах «Клякса» (ул. Ульяновская, 31) и «Академическая
книга» (пр-т Независимости, 72).
Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն։ ԱՆԻՎ հիմնադրամի գործունեության մասին տեղեկատվություն, ինչպես նաև հայագիտական նորություններ կարելի է գտնել մեր ֆեյսբուքյան էջում՝ www.facebook.com/foundation.Aniv և մեր կայքում՝ www.aniv.fund
orer.eu




