Խաչատրյանի 120-ամյակը՝ Սոֆիայում, “Visible Music” ձայնասկավառակի շնորհանդեսը՝ Բոննում. գերմանաբնակ դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանի մենահամերգները

  • 27.11.2023
  • 0
  • 273 Views



Նոյեմբերի 23-ին, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, Պանչո Վլադիգերովի անվան դահլիճում, տեղի ունեցավ դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանի մենահամերգը՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին:

Համերգը տեղի ունեցավ Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եդիգարյանի բարձր հովանու ներքո և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության՝ AGBU Սոֆիայի աջակցությամբ։ Համերգը կազմակերպված էր Եվրոպական բոլոր բարձր չափանիշներով՝ ՀԲԸՄ Սոֆիայի պատվավոր նախագահ, Սոնյա Ավագյան-Պետրոսյանի նախաձեռնությամբ: 


Համերգին հնչեցին Արամ Խաչատրյանի դաշնամուրային Սոնատը, Սոնատինան, Պոեմը, Տոկատը, նաև Ալեքսանդր Դոլուխանյանի դաշնամուրային փոխադրումները Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետից:

Համերգի ավարտին, Արմեն-Լևոն Մանասերյանին, տիկին Սոնյա Ավագյան-Պետրոսյանի նախաձեռնությամբ շնորհվեց վկայական` Բուլղարիայի հայ համայնքի մշակութային գործունեության պահպանման և զարգացման գործում անձնական ներդրման համար, ինչպես նաև ՀԲԸՄ Սոֆիայի պատվավոր անդամի կոչում:

»
Ավելացնենք նաեւ, որ նոյեմբերին Արմեն-Լևոն Մանասերյանն արդեն իսկ կազմակերպել էր իր նոր՝ “Visible Music” ձայնասկավառակի շնորհանդեսը Գերմանիայի Բոնն քաղաքի լեգենդար “Շումանհաուս” դահլիճում: Ձայնասկավառակը թողարկվել է Իսպանական հանրաճանաչ “KNS Classical” label-ում, ձայնագրվել է Գերմանիայում:

Շնորհանդես-համերգին հնչեցին Պյոտր Իլյիչ Չայկովսկու “Տարվա Եղանակները”, Լյուդվիգ վան Բեթհովենի 32 Վարիացիաները, Ռոբերտ Շումանի “Արաբեսկներ” և Արամ Խաչատրյանի “Պոեմը”:



Համերգը յուրօրինակ էր նրանով, որ ուղեկցվում էր Արմեն-Լևոն Մանասերյանի 12 նկարազարդումներով, որոնք ոգեշնչված են Չայկովսկու երաժշտությամբ:

«Visible Music» նախագիծը Արմեն-Լևոն Մանասերյանի առաջին նախագիծը չէ, որը համատեղում է նկարազարդումները և դաշնամուրային երաժշտությունը։ Դաշնամուրային երաժշտությունը նկարազարդելու գաղափարը դաշնակահարի մոտ վաղուց է ծագել։ Ժառանգելով գեղարվեստական տաղանդը իր տատիկից՝ հայ անվանի նկարչուհի, Հայաստանի նկարիչների միության անդամ Աիդա Բոյաջյանից՝ դաշնակահարը զարգացրեց պրոֆեսիոնալ հոբբի՝ նկարչությունը։

Լուսանկրները` Կալոյան Ռուսև 

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում