
«Ուկրաինայում ռուսական ռազմական ագրեսիայի պատճառով, Չեխիայի Հանրապետությունում սառեցվել են Ռուսաստանի սեփականությունը հանդիսացող տասնյակ անշարժ գույք։ Սառեցման գործընթացն իր իսկ արտացոլանքն է գտել Չեխիայի անշարժ գույքի կադաստրում, որոնց վրա արդեն կնիքներ են դրվել անցյալ հինգշաբթի օրվանից»,- գրել է չեխական «ՊՐԱՎՈ» պարբերականը կիրակնօրյա համարում։
Ըստ «ՊՐԱՎՈ»-ի՝ Չեխիայի տարածքում Ռուսաստանի Դաշնության սեփականությունը կառավարող և շահագործող ձեռնարկության գրանցումը ՉՀ-ի ազգային պատժամիջոցների ցանկում, հենց վերը նշված ռուսական գույքերի սառեցման արդյունքն է, որն անցյալ չորեքշաբթի հաստատվել է ՉՀ-ի կառավարության կողմից։

«iROZHLAS» Չեխական ռադիոյի հավաստմամբ. «Ձեռնարկության առևտրային գործունեությունն ու ակտիվները, բնակարանների վարձակալությունը ներառյալ, այս պահից համարվում են անօրինական։ Անշարժ գույքերի ընդհանուր թվից բացառություն են կազմում միայն դիվանագիտական ներկայացուցչությունները։ Չեխիայի Հանրապետության տարածքում ՌԴ-ի սեփականությունների շարքին են պատկանում չորսը շենք, որոնցից են, օրինակ, դեսպանատունը կամ դեսպանի նստավայրը»,- կառավարության նիստից հետո մամլո ասուլիսում հայտնել է ՉՀ-ի արտգործնախարար Յան Լիպավսկին՝ («Piráti» կուսակցությունից)։

«Խոսքը մասնավորապես 70 անշարժ գույքի վերաբերյալ է, որոնք հիմնականում գտնվում են՝ Պրահայում, Չեխիայի կենտրոնական շրջաններում և Կարլովի Վարիում»,- հաղորդագրությունն ամփոփում է «ՊՐԱՎՈ» օրաթերթը։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար