Երեկ` նոյեմբերի 15-ին, լեգենդար #Carnegie_Hall-ում կայացավ Ազգային ֆիլհարմոնիկի միջազգային շրջագայության կարևորագույն համերգներից մեկը։ Լեփ-լեցուն դահլիճում հնչեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը` անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի բացառիկ կատարմամբ։ Հնչեցին նաև հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից և Ռախմանինովի Սիմֆոնիա թիվ 2-ը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Միացյալ Նահանգների մշակութային սրտում` Նյու Յորքի Carnegie Hall -ում, օտարերկրյա երաժշտասերների կողքին զգալի կերպով ներկա էր նաև հայ համայնքը։ Մեր հայրենակիցները եկել էին ԱՄՆ-ի տարբեր ծայրերից իրենց Ազգային ֆիկհարմոնիկի հետ միասին նշելու Խաչատրյանի 120-ամյակին նվիրված այդ երաժշտական, ազգային հպարտության ու արժանապատվության տոնը։
Համերգն ավարտվեց Խաչատրյանի Վալսի բիսով, իսկ ոգևորված հանդիսատեսը դեռ երկար ու հոտնկայս ծափահարություններով բաց չէր թողնում երաժիշտներին։
Ամերիկյան մամուլի գնահատականներից
#REVIEW of the concert at Carnegie Hall
“Obviously the ANPO is made for this music, and under conductor Eduard Topchjan, their individual colors were manifest. What this meant above all were gorgeous strings. The tones were hard (never harsh), they soared when the music demanded, and were otherwise luscious. The wind solos were excellent (no list of the players were included, so I can’t give accreditation.) Brass and percussion, so necessary for the composer, were controlled but always effective”.
“Like the conductor, violinist Sergey Khachatryan is without theatrics, without Joshua Bell‑like attitudes. The tones coming from his Guarneri del Gesù fiddle were resonant, never showy, always focused in all three cadenzas”.
𝑩𝒚 𝑯𝒂𝒓𝒓𝒚 𝑹𝒐𝒍𝒏𝒊𝒄𝒌, 𝑪𝒐𝒏𝒄𝒆𝒓𝒕𝑵𝒆𝒕, 𝑪𝒂𝒓𝒏𝒆𝒈𝒊𝒆 𝑯𝒂𝒍𝒍, 15.11. 2023