Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը չեղեալ կը նկատէ «Կովերու պարտէզ» կալուածի վերաբերեալ ստորագրուած համաձայնագիրը

  • 01.11.2023
  • 0
  • 367 Views

Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը այսու կը տեղեկացնէ, որ նամակ ղրկած է Xana Gardens Ltd-ին, տեղեկացնելով, որ չեղեալ կը նկատէ Երուսաղէմի Հին Քաղաքի Հայկական Թաղամասի «Կովերու պարտէզ» կալուածի վերաբերեալ 2021 թուականի Յուլիս 8-ին ստորագրուած համաձայնագիրը։

Այս մասին հայտնել է Երուսաղէմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը։

Հիշեցնենք,որ դեռեւս մայիսի 6-ին կարգալոյծ հռչակուած էր Տ․ Պարետ Ծ․ Վրդ․ Երէցեան։

Տնօրէն Ժողովի միաձայն որոշմամբ եւ Նորին Ամենապատուութիւն Տ․ Նուրհան Պատրիարք Մանուկեանի տնօրինութեամբ կարգալոյծ հռչակուած էր Տ․ Պարետ Ծ․ Վրդ․ Երէցեան։

Տնօրինութեան համար որպէս հիմք ընդունուած էր Պարետ Ծ․ Վարդապետի՝ Ս. Աթոռոյս կարգաց եւ կանոնաց հանդէպ դրսեւորած անհաւատարիմ ընթացքը եւ յատկապէս «Կովերու պարտէզ» կալուածի համաձայնագրի վերաբերեալ անոր կատարած շարք մը խարդախութիւնները եւ խաբեբայութիւնները։

Իր հերթին Տ.Պարետը հայտարարեց, որ համաձայն չէ որոշման հետ՝ շեշտելով, որ բոլոր գործողություններն իրականացրել է պատրիարքի իմացությամբ և հավանությամբ։

Դեռեւս 2022-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության 10-ից ավելի անդամները հայտարարություն էին տարածել՝ մտահոգություն հայտնելով «Կովերի պարտեզ» տարածքի վարձակալության առնչությամբ եւ պահանջել էին պատրիարքից չեղյալ հայտարարել «Կովերի պարտեզի» համաձայնագիրը։

Երուսաղեմի հայկական համայնքը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել գործարքի դեմ՝ պահանջելով չեղարկել այն։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում