
Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) մեր տղաների այս տարվա արդյունքներն են՝ 1 ոսկի և 4 արծաթ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թիմի մարզիչներից ԲՈԿ նախկին նախագահ Կարեն Քեռյանը։ Թիմը նրա հետ միասին մարզել են Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գևորգյանը, Արման Բայրամյանը և Տիգրան Հակոբյանը։
Այսպիսով, օլիմպիադայում Ռուբեն Համբարձումյանն արժանացել է ոսկե մեդալի, իսկ Վահագն Հովհաննիսյանը, Գագիկ Մելքումյանը, Վահրամ Ասատրյանը և Արման Ֆահրադյանն՝ արծաթե մեդալների:
Ի դեպ, Տիգրան Հակոբյանը այս տարվա օլիմպիադայի դժվար խնդիրներից մեկի հեղինակն է։
Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին։
orer.eu